Сообщения

Показаны сообщения с ярлыком "Հիասթափություն"

Պարույր Սևակ, Հանգստացրու ինձ

Հանգստացրո՜ւ... Օգնի՛ր, որ ցավըս... Չի՜ անցնի ցավըս: Գուցէ պետք էլ չէ, որ անցնի ցավը: Նա էլ է ծնունդ, Ինչ-որ երեխա Եվ... իր ապրելու իրավունքն ունի... Օգնի՛ր, որ ցավիս ետևո՛ւմ պահվեմ. Հանգստացրո՛ւ ինձ, Հանգստացրո՜ւ... Ինչի՞ համար է այս երկմտանքը. Չէ՞ որ տանջվել եմ ես ազնվորե՜ն: Թող որ ամեն բան բաց պատկերված չէ, Սակայն ամե՜ն բան պատկերացված է: Ինչ-որ հնարքով կողպի՛ր մտքերըս. Հանգստացրո՛ւ ինձ, Հանգստացրո՜ւ... Անչափ կարոտ եմ շատ պա՛րզ խոսքերի` Տափակ-կրկընվա՜ծ, Շատ գործածվելուց ողո՜րկ-լպրծո՜ւն, Բայց նաև միա՛կ-չփոխարինվո՛ղ Շատ պա՜րզ խոսքերի: Թող որ այցելեն ինձ այդ խոսքերը: Եվ այնժամ գուցե ես ժպտամ նորից Եվ իմ ժպիտով ինձ հանգստացնեմ: Սակայն մինչ այդ ի՜նչ խոսքով կուզես Հանգստացրո՛ւ ինձ, Հանգստացրո՜ւ... Հանգստացրո՛ւ ինձ` Չգիտե՜մ ինչով: Գուցե` ոչնչով: Էլ չկա՜ հրաշք: Իսկ դու կարող ես հրաշք ստեղծել Թաքուն երազված կետկետուն քայլիդ հնչուն նազանքով` Իմ շրջակայքում, Փոշով խավապատ հայելու վրա` Քո փորագրիչ-նկարիչ մատի մի խզբզանքով, Որ նման լինի անհայտ մի լեզվի ն...

***

Միակիս Շատ երկար փորձեցիր համոզել , որ սիրում ես , Ու ես կյանքումս առաջին անգամ վստահեցի , առաջին անգամ հավատացի։   Վախերս թողեցի , դեպի քեզ ձգվեցի։ Սիրեցի քեզ ամբողջ սրտով , ու դաջեցի հոգուս մեջ։ Բայց դու խլեցիր ինձանից հավատս , իսկ առանց հավատ ապրելը անչափ դժվար է։   Դու կտրեցիր թևերս … Կոտրեցիր ինձ   Հիմա մեկ չարանում եմ բոլորի ու աշխարհի վրա , մեկ էլ խիղճս տանջում է։ Մեղադրում եմ ինձ , իսկ հետո ` քեզ։ Նորից փակվել եմ իմ մեջ Ու հիմա չգիտեմ էլ ոնց եմ ապրելու , ոնց եմ նորից մեկին հավատալու։ 28.08.2017 01 ։ 30

Երանի……

Изображение
*** Երանի մի օր զգամ, որ ափսոսացել ես Ինձ այդքան հեշտ թողնելու համար, Որ երազներում ինձ հանդիպել ես Ու փորձել ես փոխել այդ օրը հիմար։ Ուզում եմ հավատալ, որ մի օր կհասկանաս, Թե ինչքան ուժեղ ես ցավացրել հոգիս։ Երանի մի օր քամին շշնջա, Որ խիղճդ տանջել է, Որ սիրտդ կանչել է,  Որ ձեռքդ սեղմել ես Չզանգելու համար։ Երանի մի օր անձրևը պատմի, Որ անչափ կարոտել ես։ Երանի մի օր ինձ թվա, Որ անհոգ կեցվածքիդ ետևում Դեռ թաքնված է սրտաբաց տղան, Ով ցավում է ու դեռ հիշում, Ով լուռ հետևում է Ու չի մոռանում։ Երանի մի օր, Երանի մի օր հայացքդ հուշի, Որ ինքդ քեզ մեղադրել ես Ինձ կորցնելու համար։ Երանի մի օր պատահական հանդիպելիս Աչքերով ասես, ինչ այդպես էլ բառերով չասացիր։ 15.02.2017