понедельник, 28 августа 2017 г.

***

Միակիս

Շատ երկար փորձեցիր համոզել, որ սիրում ես,
Ու ես կյանքումս առաջին անգամ վստահեցի,
առաջին անգամ հավատացի։ 
Վախերս թողեցի, դեպի քեզ ձգվեցի։
Սիրեցի քեզ ամբողջ սրտով,
ու դաջեցի հոգուս մեջ։
Բայց դու խլեցիր ինձանից հավատս,
իսկ առանց հավատ ապրելը անչափ դժվար է։ 
Դու կտրեցիր թևերս
Կոտրեցիր ինձ 
Հիմա մեկ չարանում եմ բոլորի ու աշխարհի վրա,
մեկ էլ խիղճս տանջում է։
Մեղադրում եմ ինձ,
իսկ հետո` քեզ։
Նորից փակվել եմ իմ մեջ
Ու հիմա չգիտեմ էլ ոնց եմ ապրելու, ոնց եմ նորից մեկին հավատալու։

28.08.2017

01։30

Комментариев нет:

Отправить комментарий