воскресенье, 18 августа 2019 г.

Համո Սահյան. «Դու ուզեցիր»

🖤

Դու ուզեցիրոր ես քեզ տիրություն անեմ
Ու ես անտեր մնամ,
Ամենամեն ինչ տամտեղը ոչինչ չառնեմ
Ու քեզ ընկեր մնամ։
Դու իմ արևն առար
Եվ ուզեցիրոր ես քեզ շնորհակալ լինեմ
Ես անարև մնամ,
Բայց քո բախտի համար արևագալ լինեմ։
Դու ուզեցիրոր ես քեզ թողնեմ ու գնամ,
Բայց և քոնը լինեմ։
Արցունքի մեջ մնամ և սգի մեջ մնամ,
Բայց քո տոնը լինեմ։
Դու  ուզեցիրոր ես փոխվեմ հազար անգամ,
Բայց և հինը լինեմ։
Քեզ ուրիշին տվիր
Եվ չուզեցիր անգամ,
որ ես իմը լինեմ։
Դու ուզեցիրոր ինձ քո մեղքերով չափեմ
Ու մեղքի տակ մնամ։
Քո մեղքերի վրա
Իմ աչքերը փակեմ
Եվ անգիտակ մնամ։
Գուշակեցե՛ք խնդրեմմարգարենե՛ր հիմա,
Ես ձեր ճորտը լինեմ,
Թե մինչև ե՞րբ պիտի
Ես իմ տան մեջ միակ
Ավելորդը լինեմ։