среда, 15 февраля 2017 г.

Երանի……

***
Երանի մի օր զգամ, որ ափսոսացել ես
Ինձ այդքան հեշտ թողնելու համար,
Որ երազներում ինձ հանդիպել ես
Ու փորձել ես փոխել այդ օրը հիմար։
Ուզում եմ հավատալ, որ մի օր կհասկանաս,
Թե ինչքան ուժեղ ես ցավացրել հոգիս։
Երանի մի օր քամին շշնջա,
Որ խիղճդ տանջել է,
Որ սիրտդ կանչել է, 
Որ ձեռքդ սեղմել ես
Չզանգելու համար։
Երանի մի օր անձրևը պատմի,
Որ անչափ կարոտել ես։
Երանի մի օր ինձ թվա,
Որ անհոգ կեցվածքիդ ետևում
Դեռ թաքնված է սրտաբաց տղան,
Ով ցավում է ու դեռ հիշում,
Ով լուռ հետևում է
Ու չի մոռանում։
Երանի մի օր,
Երանի մի օր հայացքդ հուշի,
Որ ինքդ քեզ մեղադրել ես
Ինձ կորցնելու համար։
Երանի մի օր պատահական հանդիպելիս
Աչքերով ասես, ինչ այդպես էլ բառերով չասացիր։




15.02.2017 




Комментариев нет:

Отправить комментарий