Պարույր Սևակ, Հանգստացրու ինձ
Հանգստացրո՜ւ... Օգնի՛ր, որ ցավըս... Չի՜ անցնի ցավըս: Գուցէ պետք էլ չէ, որ անցնի ցավը: Նա էլ է ծնունդ, Ինչ-որ երեխա Եվ... իր ապրելու իրավունքն ունի... Օգնի՛ր, որ ցավիս ետևո՛ւմ պահվեմ. Հանգստացրո՛ւ ինձ, Հանգստացրո՜ւ... Ինչի՞ համար է այս երկմտանքը. Չէ՞ որ տանջվել եմ ես ազնվորե՜ն: Թող որ ամեն բան բաց պատկերված չէ, Սակայն ամե՜ն բան պատկերացված է: Ինչ-որ հնարքով կողպի՛ր մտքերըս. Հանգստացրո՛ւ ինձ, Հանգստացրո՜ւ... Անչափ կարոտ եմ շատ պա՛րզ խոսքերի` Տափակ-կրկընվա՜ծ, Շատ գործածվելուց ողո՜րկ-լպրծո՜ւն, Բայց նաև միա՛կ-չփոխարինվո՛ղ Շատ պա՜րզ խոսքերի: Թող որ այցելեն ինձ այդ խոսքերը: Եվ այնժամ գուցե ես ժպտամ նորից Եվ իմ ժպիտով ինձ հանգստացնեմ: Սակայն մինչ այդ ի՜նչ խոսքով կուզես Հանգստացրո՛ւ ինձ, Հանգստացրո՜ւ... Հանգստացրո՛ւ ինձ` Չգիտե՜մ ինչով: Գուցե` ոչնչով: Էլ չկա՜ հրաշք: Իսկ դու կարող ես հրաշք ստեղծել Թաքուն երազված կետկետուն քայլիդ հնչուն նազանքով` Իմ շրջակայքում, Փոշով խավապատ հայելու վրա` Քո փորագրիչ-նկարիչ մատի մի խզբզանքով, Որ նման լինի անհայտ մի լեզվի ն...