Сообщения

Сообщения за февраль, 2013

Մոտակա պլաններ. Սովորել բաց թողնել քեզ իմ կյանքից...

Изображение
Միայն մի բառ եմ բղավում ներսումս. - Չխանգարե՛ս: Անձայն շշնջում եմ՝ կրկնելով. - Միայն թե չհայտնվե՛ս: Այնքան երկար եմ քեզ կանչել, այնքան սպասել ու աղոթել, չեմ հավատացել, երբ փաստերը բղավել են. ՛՛Նա քեզ չի սիրում՛՛:  Պայքարել եմ, շարունակելով թակել դռները, որոնք քեզ թաքցրել էին ինձանից:  Ատել եմ ակնթարթը, որը տարավ քեզ՝ չթողնելով ինձ համար անգամ մի երկտող:  Կոտրել եմ գլուխս, հորինել հազարավոր պատճառներ՝ բացատրելու այն, ինչ արեցիր և արդարացնելու համար քեզ իմ սրտում, քեզ՝ քո խղճի առաջ: Լացել եմ, երեսս սեղմելով բարձիս մեջ, ոռնացել, երբ մենակ եմ եղել... աղոթել եմ, աղոթել անվերջ... բարձրաձայն, անձայն, քնած ժամանակ... անգիտակցաբար: Բայց ի՞նչ օգուտ: Գեղեցիկ պատմությունները, գուցե, իսկապես միշտ այդպես հանկարծակի են ավարտվում, առանց բացատրությունների, առանց խոսքերի... Եվ ինչպես առաջ, այնպես էլ հիմա ես հավատում եմ: Հավատում եմ, բայց արդեն նրան, որ կկարողանամ քեզ բաց թողնել, կսովորեմ կրկին ապրել: Ես հավատում եմ, քանի որ եթե չես կարողանում հետ բերել կորցրածդ, կյանք...