Համո Սահյան. «Դու ուզեցիր»
🖤 Դու ուզեցիր , որ ես քեզ տիրություն անեմ Ու ես անտեր մնամ , Ամեն , ամեն ինչ տամ , տեղը ոչինչ չառնեմ Ու քեզ ընկեր մնամ։ Դու իմ արևն առար Եվ ուզեցիր , որ ես քեզ շնորհակալ լինեմ Ես անարև մնամ , Բայց քո բախտի համար արևագալ լինեմ։ Դու ուզեցիր , որ ես քեզ թողնեմ ու գնամ , Բայց և քոնը լինեմ։ Արցունքի մեջ մնամ և սգի մեջ մնամ , Բայց քո տոնը լինեմ։ Դու ուզեցիր , որ ես փոխվեմ հազար անգամ , Բայց և հինը լինեմ։ Քեզ ուրիշին տվիր Եվ չուզեցիր անգամ , որ ես իմը լինեմ։ Դու ուզեցիր , որ ինձ քո մեղքերով չափեմ Ու մեղքի տակ մնամ։ Քո մեղքերի վրա ...